Foto

Աբբաս Արաղչին ընդգծել է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցների մանրամասները։

Աբբաս Արաղչին ընդգծել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման լիակատար դադարեցման անհրաժեշտությունը, քանի որ Թել Ավիվը դեռևս շարունակում է իր օդային հարվածները։

Նշվում է, որ կողմերը զրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հաղորդվում է, որ Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաներն, իրենց հերթին, ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրում Լիբանանին վերաբերող կետերի ներառումը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: