Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը 15 օրով կերկարաձգի պատժամիջոցների ներքո գտնվող ռուս-սերբական Naftna Industrija Srbije (NIS) ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքի վերջնաժամկետը, որը լրացավ հունիսի 16-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սերբիայի ղեկավարը նշել է լրագրողների հետ զրույցում՝ Վրաստան այցի ընթացքում։
«Ակնկալում եմ, որ NIS-ի համար ևս 15 օր կստանանք Վաշինգտոնից՝ երկարաձգման վերջին 15 օրը։ Իմ աղբյուրներն ասում են, որ դա կլինի այսօր։ Ներեցեք ինձ, Սերբիայի բնակիչներ, եթե սխալվում եմ, բայց լսել եմ, որ կերկարաձգվի ևս 15 օրով։ Հուսով եմ, ռուսական կողմը կընդունի համաձայնագիրը»,- հայտարարել է Վուչիչը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վարչությունն (OFAC) ավելի վաղ գործարքի վերջնաժամկետը երկարաձգել էր մինչև հունիսի 16-ը։ Այնուհետև, NIS-ը OFAC-ից խնդրել էր երկարաձգել իր գործունեության լիցենզիան նաև այս ժամկետից հետո։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:









