Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն հայտնել է, որ իր ամուսինը՝ Յուսիֆ Էյվազովը, նշանակվել է Ադրբեջանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն, հաղորդում է «Московский комсомолец»-ը։
«Դու կարող ես ամեն ինչ։ Անչափ սիրում եւ հպարտանում եմ»,-գրել է Նետրեբկոն՝ հաջողություն մաղթելով նրան։
Ինքը՝ Էյվազովը, լուրը դեռ չի մեկնաբանել, բայց իր սոցիալական ցանցում տասնյակ հաղորդագրություններ է հրապարակել՝ ընկերների եւ գործընկերների շնորհավորանքներով:
Ադրբեջանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրենը Ակիֆ Մելիքովն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1989 թվականից:









