«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Մենք հանդես ենք գալիս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին»: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Սրանից կարճ ժամանակ անց հաղորդագորւթյուն տարածվեց, որ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հեռախոսազրույցից հետո հայտարարել է․ «Լիահույս ենք, որ ոչ տարածաշրջանային գործընկերները չեն խանգարի խաղաղության գործընթացին»։
Ինչ կապ կա այս հայտարարությունների, ինչպես նաև Թուրքիայում մեկնարկած Չավուշօղլու-Լավրով
հանդիպման միջև։
Արդեն որերորդ անգամ ՀՀ վարչապետը «խաղաղության պայմանագրի» վերջանաժամկետի մասին
է խոսում՝ նախորդ տարվա աշուն, ապա դեկտեմբեր, հիմա էլ գարուն, սակայն Ադրբեջանը նոր
պահանջներ է ավելացնում և հրաժարվում է ստորագրել։ Այստեղ կարևոր է, որ ՀՀ գործադիր մարմնի
ղեկավարը հայտարարում է, թե պատրաստ է ստորգրել իրենցից էականորեն տարբեր և՛ Արևմտյան,
և՛ ռուսական տարբերակները։ Ադրբեջանը և Թուրքիան մշտապես խոսել են խաղաղության
պայմանգրի կարևորության մասին, սակայն այն ստորագրելու հարցում չեն շտապել, քանի որ
իրենց շանսերը գնալով մեծանում են և փորձում են հնարավորինս ավելին ձեռք բերել, քանի
դեռ Փաշինյանը վարչապետ է և հայտարարում է, որ ոչ մի դեպքում էսկալացիայի չի գնալու։
Հիմա, երբ դրա մասին խոսում է Թուրքիայի
ԱԳ նախարարը, նշանակում է, որ Ալիևը երկու ձեռքով կողմ է, այդ պայմանագրի կնքմանը։
Էականն այն է, թե ինչո՞ւ է Թուրքիան նման որոշման եկել։ Գուցե այն
պատճառով, որ ՀՀ իշխանությունից ստացել են իրենց մաքսիմումը։ Իսկ ՌԴ-ն, իր գլխավոր
դիվանագետի մակարդակով, եվրոպային կոչ է անում չխառնվել հայ-ադրբեջանական խաղաղության
օրակարգի ձևավորմանը, որն այս պարագայում քիչ հավանական է։ Ուստի՝ Լավրովն այս պայմանն
առաջ է քաշում այն համատեքստում, որ եթե Արևմուտքի կողմից միջամտություն լինի, իրենք
շուտափութ պայմանագրի կնքմանը կողմ չեն լինի։ Ամենայն հավանականությամբ՝ ՌԴ-ն այդ պայմանգրի կնքումը, դեմարկացիային վերաբերող հարցերը ցանկանում է սառեցնել
միչև ռուս-ուկրաինական հարցի կարգավորման ավարտը։ Եթե Հայաստանի թշնամի պետությունները հանկարծակի
սկսել են շտապել, դա նշանակում է, որ դրա ստորագումն այս անգամ էլ չի բխելու ՀՀ-ի շահերից։
Ստեղծվել է իրավիճակ, երբ Հայաստանի և
Ռուսաստանի շահերը համընկնում են։ Հիմա Լավրովը կրկին գնդակը թողեց Փաշինյանի դաշտում՝
գնալ ստորագրմա՞ն, թե՞ ոչ։









