Foto

Լավրով-Չավուշօղլու բանակցությունների օրակարգում է նաև ԼՂ իրավիճակի կարգավորման հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ Անկարայի նախագահական նստավայրում բանակցություններ է սկսել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ակնկալվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկ հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, Դամասկոսի և Անկարայի միջև երկխոսության խնդիրները։