Foto

Աշոտիկին հիմա էլ հանուն Ալենի՞ են «փուռը» տալի

ԱԺ նախագահի ֆեյբուքյան էջից տեղեկանում ենք, որ հարձակում է եղել Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի նկատմամբ։ Սա հաստատող որևէ փաստ առկա չէ։ Ոստիկանությունից էլ հայտնում են, որ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորում չի ներկայացրել։ Կարելի է ենթադրել, որ Ալեն Սիմոնյանը, պայմանվորվածություն ձեռք բերելով, առաջ է մղում այս թեզը՝  իր արաքն արդարացնելու համար։ Հիշեցնենք, որ նախօրեին Ալեն Սիմոնյանի թիկնապահները բռնել են դաշանակցական Կարեն Մկրտչյանի ձեռքերից և Սիմոնյանը թքել է նրա աչքին։ Դրան նխորդել է Մկրտչյանի՝ Սմիոնյանի հասցեին «դավաճան» վանկարկելը։ ԱԺ նախագահն իրեն պահել է պետական պաշտնյանին և տղամարդուն ոչ վայել կեցվածքով։ Նա, որպես պաշտոնյա, նախ պարտավոր է հարգալից վերաբերել յուրաքանչյուր քաղաքացու և, եթե որոշել է հարցերը լուծել ոչ օրինական կարգով, ապա ինչո՞ւ անվտանգության աշխատակիցների օգնությամբ։ Թեմային անդրադարձել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ պետական պաշտոնյան պարտավոր է զսպվածության բարձր զգացում ունենալ։ Որևէ մեկը չի պատկերացի այլ երկրում նման  մի միջադեպ՝ ԱԺ նախագահի հետ կապված։ Ֆրանսիայում նույնիսկ Մակրոնին հարվածեցին, սակայն դա նմանատիպ արձագանք չունեցավ։

Ի՞նչ վերբերում է Աշոտ Փաշինյանի չբողոքելուն, եթե իսկապես նման միջադեպ եղել է, ապա, հաշվի առնելով Փաշինյանների ընտանիքի նախկին վարքագիծը, տրամաբանական չէ նրա չբողոքելը։ Նիկոլ Փաշինյանը, «սյունյաց ողջյուններին» ի պատասխան, առաձագանքեց քրեական գործերով, երբ քաղաքացիներին ցուցադրաբար նվաստացնում էին ոստիկանական բաժանմունքներում։ Մարիամ և Շուշան Փաշինյաններն ամեն հարմար առիթով դիմում են դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Անգամ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։

Չի բացառվում նաև, որ Աշոտ Փաշինյանն, իրոք, բռնության է ենթարակվել, սակայն դա ավելի ստորացուցիչ է եղել, քան Սիմոնյանի կողմից քաղաքացու աչքին թքելը և բռնության ձևի մասին ամաչել է ոստիկաններին հայտնել։ Սիմոնյանն ակնարկում է, իբր դա դաշնակցականների ձեռքի գործն է։ Հետաքրքիր է, որ Վլդիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջադեպից հետո, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն Սեյրան Օհանյանն ասել է, որ այլևս որևէ մեկն անպատիժ չի մնալու և, եթե նախկինում աքացի տվող պատգամավորները պատժվեին, ապա նախորդ օրվա միջադեպը և դրան հաջորդած գործողությունները տեղի չէին ունենա։

Հեղինակ: Աննա Ավետիսյան