Պատկերացնում ե՞ք, թե որքան մեծ ենք եղել, որ արդեն երեք տարի է հանձնում են ու դեռ հանձնելու բան կա:Այս մասին ֆեյսբուքում գրել է Արթուր Ղազինյանը.
«Պատկերացնում ե՞ք, թե որքան ամուր ենք եղել, որ հինգ տարի է կոտրում են, բայց դեռ դիմանում ենք:
Պատկերացնում ե՞ք, թե որքան ուժեղ ենք եղել, որ հինգ տարի է քանդում են, բայց դեռ կանք:
Ու ասյքանից հետո թշնամին դեռ վախենում է մեզանից, որովհետև գիտի մենք ով ենք:
Ուղղակի մենք չենք գիտակցում մեր իրական ուժը, քանի որ մեզ ստիպել են հուսահատվել, վհատվել, թևաթափ լինել և կորցնել հավատը մեր ուժի հանդեպ:
Այն պահից, երբ մենք կգիտակցենք մեր իրական ուժը, ամեն ինչ կփոխվի մեկ ակնթարթում . . .»









