Foto

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում գերության մեջ պահվող հայերին այցելել են փետրվարի վերջին, մարտի սկզբին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ, նամակներ ու տեսագրված հաղորդագրություններ փոխանակել։