Հունիսի 12-ին Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Դուշանբեում անցկացվել է «Կենտրոնական Ասիա՝ ՇՀԿ-ի միջուկ. խաղաղության և համատեղ զարգացման տարածք» խորագրով համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կատարող տեղակալ Սամատ Օրդաբաևը։
Համաժողովի մասնակիցները միակարծիք են եղել, որ ներկայումս Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը դառնում է ինքնիշխան պետությունների միջև բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների օրինակ, իսկ հիմնական խնդիրը այդ կայուն զարգացման պահպանումն է։
Իր ելույթում Սամատ Օրդաբաևը շեշտել է տարածաշրջանային կազմակերպությունների աճող դերը միջազգային անվտանգության ապահովման գործում և ընդգծել ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի դրական ազդեցությունը Կենտրոնական Ասիայի կայունության վրա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար տեղակալը նաև նշել է, որ տարածաշրջանային կառույցների հաջող համագործակցության օրինակ է ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի համագործակցության 2026-2028 թվականների ճանապարհային քարտեզի անվերապահ իրականացումը, որը երեք կազմակերպությունների գլխավոր քարտուղարները ստորագրել են 2025 թվականի սեպտեմբերին Պեկինում։









