Foto

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին, Աջափնյակ 1 նստավայրում (Նազարբեկյան 40):

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ 24News-ի տեղեկություններով, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին ձերբակալել է Քննչական կոմիտեն` քննիչի որոշմամբ: ՔԿ-ն նրան մեղադրում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեջ։