Նիկոլ Փաշինյանի տեղակալ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել՝ Վիկտորյա Այդինյանին նշանակելով իր խորհրդական։
Նշենք, որ Այդինյանը 2018-2020 թթ. եղել է Տիգրան Ավինյանի օգնականը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վիկտորյա Այդինյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,-ասված է որոշման մեջ։