Foto

Տիկի՛ն նախարար, ո՞րն է Ձեր պատկերացրած անձանական տվյալների հանրայնացումը

Երբ վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանից լրագրողները հարցրեցին Հայաստանում ռուսական դպրոցներ հիմնելու գործընթացի մասին, նա այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց։ Ավելին՝ բորբոքված ասաց, որ լրագրողները բավարարվեն իր պատասխանով։ Լրատվաիջոցների ներկայացուցիչներին ընդամենը հետաքրքրում էր, թե ովքե՞ր են ներառված հայ-ռուսական դպրոցների ծրագրի հանձնաժողովի կազմի մեջ։ Ի պատասխան նախարարն ասաց, որ անուններ չի կարող տալ, որ դա անձնական տվյալներին վերաբերվող գաղտնիք է և գուցե լրագրողները ցանականում են, որ անձնագրային տվյալնե՞ր էլ հրապարակի և այլն։ Այդ հանձնաժողովի անդամների անունները փաստորեն գաղտնի են միչև օրս։ Սա, ինչ-որ տեղ կարելի էր նախարարի կողմից հերթական չիմացություն դիտարկել, քանի որ ՀՀ-ում գործող ցանկացած հանձնաժողովի կազմ, ըստ օրենսդրության, պետք է բաց լինի։

Սակայն կա նոր իրավիճակ՝ այսօր ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծ, որում ներառված էր նաև հիմնադրամի նախագահի վերաբերյալ արդեն իրական անձնական տվյալներ։ Խոսքը Արմեն Վարդգեսի Սիմոնյանի մասին է, ում անձնագրի սերիան, ո՞ւմ կողմից և ե՞րբ տրված լինելը նախագծի բաց տվյալների մեջ հրապարակված է։

Տիկի՛ն նախարար, ո՞րն է, ի վերջո, անձանական տվյալների հանրայնացման Ձեր պատկերացումը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան