Foto

Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերը

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները վերականգնվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց 102-րդ ռազմակայանի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմակայանի քաղաքացիական ծառայող Աշոտ Կարապետյանը։

Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառեր, որոնք ավելի ուշ հայտնաբերվել են աղբամանում։

Հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին մասնակցում են 102-րդ ռազմաբազայի և՛ զինծառայողները, և՛ քաղաքացիական անձնակազմը։