ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտական մեքենաների մեխանիկ-վարորդները Հայաստանի բարձրլեռնային գոտիներում կատարելագործում են իրենց վարելու հմտությունները։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ալագյազ հրաձգարանի տարածքում մասնագետները կատարում են շրջադարձերով բարդ մանևրելու վարժություններ՝ հաղթահարելով բնական վերելքները, վայրէջքները, զառիթափ լանջերը, ոլորանները:
Պարապմունքներ են անցկացվում նաև գիշերային ժամերին։
Ուսումնավարժանքին մասնակցում է ՌԴ ավելի քան 120 զինծառայողներ, ներգրավված է մոտ 30 միավոր զինտեխնիկա։









