ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է չեղարկել բուժհաստատությունների անժամկետ լիցենզավորման մասին որոշումը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մարտի 21-ին ասել է գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը։
Նախկին
կարգավորումն առաջարկվում է փոխարինել 5 տարով լիցենզիա տալով։ Փոփոխության նպատակը,
նրա խոսքով, պրոֆեսիոնալ կադրերի մշտական առկայության ապահովումն է։ Իշխանություններն
ուշադրությունից դուրս չեն թողնի նաև բուժհաստատությունների նյութական բաղադրիչը։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր
Արմենուհի Կյուրեղյանին։
-
Տիկի՛ն Կյուրեղյան,
նախագծի վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։
-
Մի կողմից ներկայացնում են սարքավորումների արդիականացման անհրաժեշտությունը,
իսկ մյուս կողմից՝ մասնագետների վերապատրաստման մասին են խոսում։ Ասում են, եթե կազմակերպությունները
չհամապատասխանեն կառավարության կողմից ներկայացված պահանջներին, ապա կզրկվեն լիցենզիայից։
Այս նախագծով այդ նպատակին հասնելու իրենց գործողությունները բացարձակ հիմնավոր
չեն։ Ընդգծենք, որ չունենք ո՛չ արդիկան սարքավորումների սահմանումը, ո՛չ չափորոշիչները՝
հասկանալու համար՝ սարքավումը հնացած է, թե ոչ։
-
Արդյո՞ք ՇՄԶ կրեդիտավորման
համկարգը չի լուծում մասնագետների վերապատրաստման հարցը։
- Այո՛, այդ համակարգն արդեն իսկ գործատուից պահանջում է պայմանագիր կնքել այն մասնագետների հետ, ովքեր հավաքում են այդ կրեդիտները։ Այսինքն աշխատողն արդեն պարտավոր է վերապատրաստվել և հավաքել այդ միավորները և հարցը լուծված է։ Իրենք ասում են, իբր պետք է նաև կազմակերպությունը կոնկրետ ոլորտի համար ապահովի իքս քանակությամբ մասնագետ և դրա համար ՇՄԶ-ն քիչ է։ Ըստ նախագծի՝ նախորդ 30 տարիների ընթացքում լիցենզավորված բոլոր կազմակերպությունները, որոնք անժամկետ լիցենզիա էին ստացել, պետք է անցնեն լիցենզավորում և օրենքը ժամկետային սահմանումներ է դրել, թե կոնկրետ կազմակերպությունները որքա՞ն ժամանկում պետք է անցնեն վերալիցենզավորում։ Եթե լիցենզավորման մարմինն այդ գործընթացը պետք է կազմակերպի 23 օրվա ընթացքում, ապա հարց է առաջնում՝ դա լրացուցիչ ծախս չի ենթադրո՞ւմ։ Մեզ ասում են, որ նոր ֆինասկան և մարդկային ռեսուրսներ չեն ներգրավվելու։ Սա արդեն կասկածի տակ է դնում նպատակը, քանի որ հնարավոր չէ եղած ներուժով իրականացնել 30 տարվա կազմակերպությունների վերալիցենզավորումը, ռեալ չէ։ Նախագծում նաև նշում են, որ այս ծրագիրն իրենց կառավարության ռազմավարական ծրագրերից չի բխում, իսկ եթե ոլորտում այդ թղթից բխող շատ գործ կա անելու, ապա ինչու դա չեն անում։ Ամենալուրջ խնդիրը Սահմանարության հետ հակասությունն է, որի 73, 74-րդ հովածներում նշվում է, որ եթե օրենսդրական փոփոխությունն ազեցություն է ունենում վատթարացման առումով, ապա այդ օրենքը հետադարձ ուժ չի ունենում։ Երբ հարցը բարձարցրեցի հանձնաժողովի նիստում, մի փոքր վերաձևակերպում տեղի ունեցավ։ Այս առումով շատ գործեր են գնալու դատարաններ։
-
Չե՞ք կարծում, որ
նախագիծը կարող է միտված լինել կոնկրետ բուժհաստատությունների դեմ։
- Այո՛, ես նման ողջամիտ կասկած ունեմ։ Այն կազմակերպությունները, որոնք չեն հասցնի թարմացնել իրենց սարքավորումները նշված ժամկետներում, ապա կզրկվեն լիցենզիայից։ Պատկերացնո՞ւմ եք, թե այն ի՞նչ ֆինասկան բեռ է դնում հատկապես մարզային ԲԿ-ների վրա։ Շատ կազմկերպություններ վերալիցենզավորման հնարավորությունը կորցնելու են։ Ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ նպատակը շատերին լիցենզիայից զրկելն է կամ իրենց մարդկանցով լցները, գուցե նաև՝ այդ կազմակերպությունների շենք-շինությունները վաճառելը։ Նման կասկած ինձ մոտ առաջացել է, քանի որ արեն տեսել եմ այս իշխանության վարած քաղաքականությունը նմանատիպ հարցերում՝ ծննդատների փակում, բուժհաստատությունների օպտիմալացում, լուծարում և այլն։ Երբ այս մտահոգությունների մասին կիսվել եմ՝ իրենց վերալիցենզավորման գործընթացը սկսելու 6 ամսյա ժամկետը, դարձրել են 1 տարի։ Ըստ իրենց՝ այդ թերությունները կհասցնեն վերանայել։
- Երբ այդ լրացուցիչ սարքավորումների
և այլնի բեռը դրվի ԲԿ-ների վրա, այն չի՞ ավելացնի նաև բուժռուների ֆինասական բեռը։
-
Միանշանակ։ Այդ կազմակերպությունը ստիպված է լինելու փոխել իր սարքավորումն ինչ-որ
չափանիշի համապատասխանեցնելու համար, որն նաև լրացուցիչ մասնագետի վերապատրաստման
ծախս է ավելացնելու։ Կա՛մ ի վիճակի չեն լինելու այդ ծախսերն իրականացնել և զրկվելու
են լիցենզիայից, կա՛մ, իրականացնելով նման ծասեր, դա հանելու են պացիենտի գրպանից։









