Foto

Իմ համոզմունքն է, որ Ղարաբաղի շարժումը թակшրդ էր․ ես հպարտ եմ, որ մենք դուրս ենք եկել այդ թակшրդից․ Նիկոլ Փաշինյան

Իմ համոզմունքն է, որ Ղարաբաղի շարժումը մի թակարդ էր, որից պետք էր դուրս գալ, և ես հպարտ եմ, որ մենք դուրս ենք եկել այդ թակարդից, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ ԳՇ պետը, պետի տեղակալը, ԱԽ քարտուղարը ղարաբաղցի են։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում։ Այդպիսի բան չի եղել, որ Ղարաբաղն ուզի, ես ասեմ՝ չէ։ Ես Ղարաբաղյան շարժման ֆանատիկ եմ եղել։ Մինչև որ խելամտությունը հավասարակշռում է, ու տեսնում ես, որ այստեղ մի բան այն չէ»,-ասել է Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ իրեն մեղադրում են արցախցիներին չսիրելու մեջ։