Foto

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ուիթքոֆի և Քուշների Ռուսաստան այցի համար․ Ուշակով

Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Սպիտակ տան հատուկ դեսպանորդներ Ուիթքոֆի և Քուշների Ռուսաստան այցի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Ուշակովը։ Նա ասել է, որ կապի մեջ է Ուիթքոֆի և Քուշների հետ։

Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանը կապեր է պահպանում ԱՄՆ-ի հետ` հիմնականում հեռախոսով։

Պուտինի խորհրդականը հավելել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, որ Ուկրաինայի իրավիճակում դիվանագիտությունը սպառվել է, բայց որ բանակցությունները պետք է լինեն երկարաժամկետ խաղաղության շուրջ։