Foto

Սեդա Սաֆարյանի լիազորությունները չեն դադարեցվի․ ԱԺ-ն չի դիմի ՍԴ

 ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագագհ Նարեկ Բաբայանը հայտարարեց՝  ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին բարձրագույն դատական ատյանի դատավորի լիազորությունից զրկելու միջնորդության  վերաբերյալ  փակ գաղտնի քվերակությանը մասնակցել են ԱԺ 107 պատգամավորից 30-ը:
Քվեարկությանը մասնակցած բոլոր պատգամավորներն էլ կողմ են եղել այդ հարցով ՍԴ դիմելուն, բայց, քանի որ չի ապահովվել ԱԺ պատգամավորների ձայների ընդհանոր թվի 3/5-ը, «Հայաստան» խմբակցության դիմումը մերժվեց:
Հիշեցնենք, որ այսօր Որոշման նախագծով «Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 16-ից պաշտոնը ստանձնելով, պահպանել է անհատ ձեռնարկատիրոջ իր կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվարի 27-ը։ Մինչդեռ, օրենքի պահանջի համաձայն, իր ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը:
Հավելենք, որ «ՔՊ» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը: