Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ այսօր Երևանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն ոստիկանական բաժանմունք են տեղափոխել փաստաբան Լևոն Գևորգյանին։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ մարտի 22-ին ժամը 01.25-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի աավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:
Փաստաբան Լևոն Գևորգյանը միջազգային իրավունքի մասնագետ է և բազմիցս բարձրաձայնել է միջազգային իրավական հարթակներում ՀՀ վարած սխալ քաղաքականության մասին, բազմիցս խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի միջազգային ճանաչման հարցի նրբությունների մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան









