Վալերի Բրյուսովի անվան պետական լեզմաբանական
համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մարտի 15-ին արդարադատության նախարարի հրամանով
և օրենքի ուժով Բրյուսվի համալսարանի 3 հոգանոց խորհուրդ ստեղծվեց, որի կազմը ղեկավարում
է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այդ խորհուրդն էլ այսօր ռեկտորի ԺՊ է նշանակել չընտրված
ռեկտոր, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին: Ուսանողները և դասախոսական
անձնակազմը դասադուլ և գործադուլ էին անում՝ հայտարարելով, որ չեն ուզում Գյուրջինյանին
տեսնել իրենց բուհի ռեկտորի դերում, համաձայն չեն և չեն կիսում այն ծրագրերը, որ Գյուրջինյանն
առաջարկել է բուհի զարգացման համար:
Դավիթ Գյուրջինյանը հարգված անձնավորություն է, բազմաթիվ գրքերի և աշխատությունների հեղինակ, երկար տարիներ ղեկավարում է Լեզվի պետական կոմիտեն, հասարակությունն իրեն ընդունում էր, որպես մտավորական, որը պետք է գործեր ի օգուտ սեփական երկրի: Հիմա նա փաստացի մասնակից է դառնում կազմաքանդման պրոցեսի և անում է քայլեր, որը ոչ միայն հարիր չէ մտավորականին, այլ հենց իրեն և իր կենսագրությանը: Բուհը փաստացի քանդում են, լուծարում են՝ անունը դնելով օպտիմալացում: Սա Գյուրջինյանը չտեսնել կամ չգիտակցել չի կարող, գոնե ինքն իր համար սա հասկանում է և կարելի է բացառել, որ անում է քայլեր չգիտակցելով կամ ռեալ չգնահատելով իրավիճակը: Ինչպես կարելի է մի քանի հարյուր հազար դրամը փոխարինել սեփական արժանապատվության, անաչառ մտավորական մնալու, ոլորտում դիրք ու հեղինակություն ունենալու հետ: Իրապես անհասկանալի է:
Պարո՛ն Գյուրջինյան, ինչեպե՞ս և ինչո՞ւ գնալ մի
տեղ, որտեղ անցակալի հյուր եք, անկախ նրանից թե ով է ուղղորդում և հորդորում երբեք
պարտված չհամարել Ձեզ: Ամենայն անկեղծությամբ՝ ի՞նչը Ձեզ չէր բավարարում
Լեզվի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, ի՞նչը դրդեց միանալ մի թիմի, որը կործանման
ճանապարհով է տանում ամբողջ երկիրը:









