• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Արցախի պետնախարարի աշխատակազմը պարզաբանում է տարածել

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը «Պետական նախարարի հայտարարությունը Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումների տարբերությունների վերաբերյալ ոչ միանշանակ է ընկալվել» վերտառությամբ պարզաբանում է տարածել նախօրեին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի վերաբերյալ։

Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացանում ենք ստորեւ.

«Մարտի 7-ին NEWS.am-ին տված հարցազրույցում պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումների տարբերությունների վերաբերյալ ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել: Պարոն Ներսիսյանը խոսքում հատուկ շեշտել է, որ ինքը չի տիրապետում Հայաստանի կողմից տեղի ունեցող բանակցությունների խորքային բովանդակությանը, քանի որ ընդամենը մի քանի օր է, որ զբաղեցնում է պետնախարարի պաշտոնը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը իր մոտեցումները կառուցելիս պետք է հիմք ընդունի Արցախի ժողովրդի դիրքորոշումը: Ավելին, նա հատուկ շեշտադրել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքը պետք է ընդունվի, հարգվի ու ճանաչվի: Եթե Հայաստանի դիրքորոշումը հակասի դրան, ապա այն անարձագանք չի մնալու։

Արցախի ժողովուրդը անշունչ իր չէ, որ մեր մասին որոշումներ ընդունվեն և իրագործվեն՝ առանց մեր կամքը և իրավունքները հաշվի առնելու։ Հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցներն ու երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է պարտադիր կերպով հաշվի առնեն մեր դիրքորոշումը և մոտեցումները, քանի որ արցախյան կողմն է հակամարտության գլխավոր սուբյեկտը։

Ինչ վերաբերում է Արցախի պաշտոնական դիրքորոշմանը, կարմիր գծերին, ապա դրանք հայտնի են և դրանց հակասող ցանկացած հայտարարություն կամ մոտեցում մշտապես արժանացել է արձագանքի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և արտաքին գործերի նախարարության կողմից, և հետագայում ևս արժանանալու է նույն վերաբերմունքին»։

Հիշեցնենք՝ հարցին, թե Ադրբեջանի պահանջը չկատարելու պաշտոնական Ստեփանակերտի որոշումը արդյոք համահո՞ւնչ է այն քաղաքականության հետ, որն արցախյան հարցում վարում է պաշտոնական Երեւանը, Գուրգեն Ներսիսյանը պատասխանել էր. «Պաշտոնական Երեւանի եւ Արցախի դիրքորոշումների հետ կապված՝ ես կարող եմ ասել հետեւյալը։ Նախ, ես չեմ պատկերացնում, որ կարող են լինել երեւանյան եւ ստեփանակերտյան դիրքորոշումների միջեւ տարբերություններ, եւ հակառակը, համոզված եմ, որ Երեւանը, առավելապես երբ խոսքը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է հենց արցախյան իշխանությունների դիրքորոշմանն ու կարծիքին, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։

Ճշտող հարցին. «Մոտեցումների տարբերություններ այս պահին չկա՞ն այսինքն», պետնախարարը պատասխանել է. «Որեւէ կերպ»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ԱՄՆ-ն և Թաիլանդը քննարկում են բնական գազի մատակարարման համաձայնագիրը․ Reuters


    Էրդողանը պլանավորում է հունիսի վերջին հանդիպել Թրամփի հետ


    Տեղեկությունը, թե ՌԴ-ն որոշել է դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը,իրականությանը չի համապատասխանում


    Ասում էին, այ մարդ՝ հա, կա նման համաձայնություն, բայց ո՞վ կգա, կապրի այստեղ․ Հովիկ Աղազարյանը՝ «ադրբեջանցի փախստականների» Հայաստան վերադարձի մասին


    Թրամփը հայտարարել է, որ դեմ է հարստացված ուրանը Ռուսաստան կամ Չինաստան տեղափոխելուն


    Մենք պարտավոր ենք ապահովել 1,5 միլիոն մարդու մասնակցությունը այս ընտրություններին․ սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի միջև․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)


    Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում․ Տիգրան Աբրահամյան


    Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին․ Ռուբիոն ներկայացրել է Թրամփին Հայաստան կատարած այցի արդյունքները


    Այսօր ՀՀ-ն կենսականորեն պետք է թե՛ արևելքին, թե՛ արևմուտքին, թե՛ հարավին, թե՛ հյուսիսին, և ՀՀ-ին նրանք պետք է լավագույն առաջարկն անեն․ Նիկոլ Փաշինյան


    Հայաստանի առաջնությունն ավարտված է․ հայտնի են արդյունքները

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]