Foto

Այսօր ՀՀ-ն կենսականորեն պետք է թե՛ արևելքին, թե՛ արևմուտքին, թե՛ հարավին, թե՛ հյուսիսին, և ՀՀ-ին նրանք պետք է լավագույն առաջարկն անեն․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ-ն կենսականորեն պետք է թե՛ արևելքին, թե՛ արևմուտքին, թե՛ հարավին, թե՛ հյուսիսին, և ՀՀ-ին նրանք պետք է լավագույն առաջարկն անեն, իսկ ՀՀ ժողովուրդը կկատարի իր ընտրությունը։ Այս մասին Աբովյանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այլևս կոնֆլիկտի փակուղի չենք, մենք խաղաղության խաչմերուկ ենք։ Սպառնալից ակնարկներ անելով սխալ եք վարվում։ ՀՀ-ն այլևս միլիարդների և տրիլիոնների երկիր է։ Սա այլևս թալանված երկիր չէ»,-նշել է նա։