Foto

Էրդողանը պլանավորում է հունիսի վերջին հանդիպել Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է հունիսի վերջին հանդիպում կազմակերպել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ թուրք առաջնորդը մտադիր է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնության խաղին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որը նախատեսված է հունիսի 25-ին Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքում։ Էրդողանը նաև կցանկանար հանդիպել ԱՄՆ նախագահի հետ մոտավորապես նույն ժամանակահատվածում։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները կարող են քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև իրենց երկրների դերը ՆԱՏՕ-ում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։Հանդիպման ժամը և վայրը դեռևս որոշված ​​չեն։ Առաջնորդները վերջին անգամ հանդիպել են Սպիտակ տանը 2025 թվականի սեպտեմբերին։