Foto

Թանկագի՛ն կանայք, շնորհավորում եմ ձեզ գարնան և գեղեցկության տոնի առթիվ

Թանկագի՛ն կանայք, այս տարի, շնորհավորելով ձեզ գարնան և գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում եմ առաջին հերթին երախտագիտությունս հայտնել ձեր ոգեղեն հատկանիշների, ձեր հավատարմության համար, որ տածում եք ձեր ընտանիքների և մեր հայրենիքի հանդեպ։ Պահպանելով ընտանեկան և հոգևոր արժեքները՝ մեզ՝ տղամարդկանցս, դարձնում եք ավելի ուժեղ, որովհետև միայն բարոյական բարձր արժեքներով օժտված հասարակությունն է ի զորու պագանպաշտպանել մեր պատմությունը, ավանդույթները և մեր զավակների ապագան։

Ի սրտե մաղթում եմ ձեզ և ձեր մերձավորներին առողջություն, խաղաղ երկինք և բարգավաճում։ Թող ձեր կողքին միշտ լինեն հարազատ և հավատարիմ տղամարդիկ, ովքեր ձեզ երջանկություն կնվիրեն։

Հարհանքով՝ Արա Աբրահամյան