Foto

Կամրջի տակով ադրբեջանցիներն են գնում-գալիս, վրայով՝ մենք. Ղուլունց

Բերձորի միջանցքի նոր երթուղու՝ Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ ճանապարհահատվածի խճապատման աշխատանքներն ավարտական փուլում են, շուտով կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Հիմա շեբենապատում են, այսօր պրարաբներից մեկի հետ եմ խոսել, արդեն ասֆալտապատումն են սկսում, իրենց ասելով՝ մինչև ապրիլի մեջ պետք է պատրաստ լինի, արդեն պայմանավորվածություն կա, որ այլընտրանքային ճանապարհն ապրիլին պետք է փակեն»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ հիմա Լիսագոր հասնելու համար մարդիկ ստիպված են «տեղ-տեղ անցնել թուրքի հողի միջով», երբ նոր ճանապարհը շահագործման հանձնեն, այստեղ ևս ռուս խաղաղապահները պետք է վերահսկեն։ Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ ճանապարհը նախատեսված է բոլոր տեսակի մեքենաների համար։

«Հիմա մարդիկ այլընտրանքային ճանապարհով են գնում-գալիս, մինչև նորը պարտաստ լինի, արդեն այդ ճանապարհով կգնան, կգան։ Նոր ճանապարհի վրա կամուրջ են կառուցել, կամուրջի տակով ադրբեջանցիներն են գնում-գալիս, կամուրջի վրայով՝ մենք»,- հավելեց Տեղի համայնքապետը։

Նշենք, որ ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի ամռանից։