Բուլղարիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով ավանդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը եւ 63 կգ Հրաչյա Պողոսյանը մտել են եզրափակիչ: Այսօր պայքարի մեջ ներգրավվելու է Վիգեն Նազարյանը՝ 87 կգ, իսկ վաղը՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եւ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 82 կգ քաշային կարգում մեր Սամվել Գրիգորյանի եւ Կարապետ Չալյանի դիմակայությունն ավարտվել է առաջինի հաղթանակով, սակայն ավելի ուշ Սամվելը պարտություն է կրել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ









