Foto

Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները. Լավրով

Մենք ընդգծել ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը, որը ստեղծվել է այն ըմբռնումով, որ Ռուսաստանը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի այդ աշխատանքին։ Այս մասին փետրվարի 28-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք դրան, ինչպես նաեւ պատրաստ ենք աջակցել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այսօր մենք խոսել ենք Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին, քննարկել ենք հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը»,-հավելել է Լավրովը։