Foto

Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայում է. կգնա Մոսկվա

Քաղավիացիայի կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը կշարունակի ուղևորությունը դեպի Մոսկվա՝ մոտակա ժամանակում։Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մախաչկալայում, տեխնիկական պատճառներ կան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել Դաղստանի երկնքում և սկսել է իջնել։