Foto

Ադրբեջանում Սերգեյ Լավրովը կհանդիպի Ալիևի ու Բայրամովի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարությունից։

Ուղևորությունը համընկնում է Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրման տարելիցի հետ:

Սպասվում են Լավրովի հանդիպումները երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ռուս նախարարը կմասնակցի նաեւ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում. ռազմավարական գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համատեքստում» թեմատիկ համաժողովին։

Միջոցառումը կանցկացվի ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի երրորդ նիստի շրջանակներում։