Foto

ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել,փակելով Ադրբեջանի դեսպանատան փողոցը

Փետրվարի 26-ին՝ ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հայկական ջարդերի, ԱՄՆ-ում ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միության անդամներն իրականացրել են բողոքի ակցիա։ Երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցրել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:
 
Ցուցարարների ձեռքին եղել են անգլերեն գրություններով պաստառներ. «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը», եւ այլն:
 
Ցուցարարները վանկարկել են.«Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիեւը Երեւանն է ուզում», «Մենք հիշում ենք Սումգայիթը»: