Foto

Ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի հայցադիմումը գլխացավանք է դարձել դատավորների համար

Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ներկայացված հայցադիմումը իսկական գլխացավանք է դարձել դատավորների համար։

Վահե Հակոբյանը նախորդ տարվա մայիսի 13-ին  հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վիրավորանք պարունակող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտչական տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, հերքման գրառումը հայցվորի կողմից ներկայացված բովանդակությամբ սահմանելուն և ոչ նյութական վնասի գումարի բռնագանձման պահանջների մասին։

Հայցադիմումը նախ մակագրվել է դատավոր Աննա Փիլոսյանին, ով  վարույթ է ընդունել այն։

Դատական երկրորդ նիստին Քոչարյանի ներկայացուցիչը բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել դատավոր Փիլոսյանին, այն հիմնավորմամբ, որ վերջինս հանդիանում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինը, իսկ Մելիքյանն ունի ընդդիմադիր հայացքներ, ուստի նրա կինը  չի կարող անաչառ քննել գործը։ Բնականաբար, դատավորը մերժել է նման անհեթեթ հիմնավորմամբ միջնորդությունը։  Հետագայում դատական նիստերից մեկը չկայացավ դատավորի մասնագիտական քննարկման մասնակցելու պատճառաբանությամբ, իսկ հաջորդ նշանակված նիստի օրը Փիլոսյանի լիազորությունները ԲԴԽ-ն արդեն դատարեցրեց։

Ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի հայցադիմումը մակագրվեց դատավոր Զարուհի Նախշքարյանին, ում լիազորություններն այսօր ևս դադարեցվեց, այն հիմնավորվամամբ, որ Նախշքարյանը դատապարտել է Աննա Փիլոսյանի լիազարությունները դադարեցնելու ԲԴԽ-ի որոշումը։

Ստացվում է, որ միայն այն բանի համար, որ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի գործը վերջնակետին  չհասնի և դատարանը ստիպված չլինի, այդ գործով արձանագրել անհերքերլի զրպարտության փաստը, դադարեցվում են լիազորությունները։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան