Foto

ՊՆ-ն Ստարոբելսկի վրա հարձակմանն արձագանքելու առաջարկ պետք է ներկայացնի, խոսքերով չենք սահմանափակվի

Կիևի կողմից Ստարոբելսկի հանրակացարանի վրա հասցված ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ТАСС գործակալությունը։

Նա հերքել է այն պնդումները, որ Ստարոբելսկի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածը կարող էր լինել հակաօդային պաշտպանության կամ էլեկտրոնային պատերազմի արդյունք․

«Ստարոբիլսկի վրա հարձակումը հաստատում է Կիևի ռեժիմի ահաբեկչական և նեոնացիստական ​​բնույթը։ Կիևի ռեժիմը անհաջողություններ է կրում առաջնագծում. ո՛չ թալանված օգնությունը, ո՛չ էլ փողոցներում մարդկանց շների պես հավաքագրելը չեն օգնում»,- ասել է նա։

Պուտինը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պատրաստել Ստարոբելսկի վրա հարձակմանը արձագանքելու առաջարկներ. «անհնար է սահմանափակվել միայն հայտարարություններով»,- ավելացրել է երկրի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԹՍ-ները գիշերը հարձակվել են Ստարոբելսկի ուսումնական մասնաշենքի և քոլեջի հանրակացարանի վրա, 35 մարդ վիրավոր է։