2021-22թթ․ 9 մարզերի 19 համայնքներում իրականացված 27 սուբվենցիոն ծրագրերի համար 2023թ․ բյուջեից կհատկացվի 2 մլրդ 387 մլն դրամ։ Որոշւմն ընդունվեց Գործադիրի այսօրվա նիստում։
Նշված գումարը կհատկացվի հիմնականում համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ծրագրերի հիմնական ուղղությունները վերաբերում են ճանապարհների ասֆալտապատմանը, ագզատարների կառուցմանը, համայնքային շենքերի կառուցմանն ու վերակառուցմանը։
«Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ դեռևս չավարտված ծրագրերի մոտ 75 տոկոսն ավարտված են։









