Foto

Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության Տարոնիկ բնակավայր այցի ընթացքում բնակիչներից մեկը նշել է, որ տարիներ շարունակ դաշտում աշխատելով՝ այսօր կանգնել է այն խնդրի առաջ, որ այդ աշխատանքը չի հաշվարկվում որպես աշխատանքային ստաժ, ինչն անմիջական ազդեցություն ունի թոշակի և սոցիալական այլ իրավունքների վրա։

«Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ, և հետագայում թոշակի ու սոցիալական այլ հարցերի հաշվարկման ժամանակ հիմք ընդունվի որպես աշխատանքային ստաժ»,- նշել է Արման Թաթոյան։

Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է արժևորել գյուղացու տարիների աշխատանքը և ապահովել սոցիալական արդարություն այն մարդկանց համար, ովքեր իրենց աշխատանքով պահել են գյուղն ու գյուղատնտեսությունը։