«Հիմա ասենք
Ալիևը
պահանջում
է՝
«Զանգեզուրի
միջանցքը
տաք,
նոր
բացեմ»,
հիմա
«Զանգեզուրի
միջանցք»
սարքենք
տանք
իրանց,
լավ
ա,
թե՞
Ռուբեն
Վարդանյանին
ասենք,
Ռուբեն
ջան,
գնա
որտեղից
եկել
ես»:
Նման
հայտարարություն
է
արել
ՔՊ
պատգամավոր,
ՊՆ
նախկին
փոխնախարար
Գագիկ
Մելքոնյանը:
Նա Վարդանյանին անվանել է նաև Ռուսաստանից գործուղված գործակալ, ինչպես Ալիևն էր ասում: ՔՊ-ականը նշում է, որ Արցախի իշխանությունը խուսափել է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններից և հիմա Սամվել Բաբայանը պատրաստ է այդ պատասխանատվությունը վերցնել:
Նա այն նույն պաշտոնյան է, որ ասում էր Արցախը տանք լա՞վ է, թե՞ Հայաստանը: Իսկ այս հարցերն առաջանալուն ո՞ւմ վարած քաղաքականությունն է նպաստել: Միչև 2018թ-ի իշխանափոխությունը և դրանից հետո բանակցությունները սեփական կետից սկսելը, որևէ մեկը չէր էլ մատածում Հայաստանը կամ Արցախը զիջելու մասին: Ավելին՝ ոչ վաղ անցյալում Մելքոնանի քաղաքական ուժի ղեկավարը հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ: ՔՊ-ականի այս հայտարարությանն ուշադրություն չդարձերց նույնիսկ ընդդիմությունը, ուստի եղավ հաջորդը՝ Զանգեզուրի միջա՞նցք, թե՞ Ռուբեն Վարդանյան: Հիմա երկրի իշխանությունը դո՞ւք եք, թե՞ Ալիևը: 680 հազար մարդ քվե է տվել ՔՊ-ի՞ն, թե՞ Ալիևին:
Ադրբեջանի նախագահն ասում է ընտրեք՝ Արցա՞խը, թե՞ Հայաստանը, Զարգեզուրի միջան՞ցքը, թե՞ Ռուբեն Վարդանյանը, քարտեզնե՞րը, թե՞ գերիները, Քարվաճառի ճանապա՞րհը, թե՞ այդ պահի հարձակումը, Աղավնոն, Սուսը, Բերձորը, թե՞ Ջերմուկը և այսպես շարունակ Փաշինյանական իշխանությունը ընտրություն է կատարում, և եթե չի հասցնում շուտ ընտրել, ապա Ալիևը վերցնում է երկուսն էլ: Օրինակ՝ Սյունիքի միջպետական ճանապարհը և 144 քառ. կմ օկուպացված տարածքը, հա՛մ գերիները, հա՛մ քարտեզները:
Այս արհավիքը և հայրենիքի մի հատվածը մյուսով փոխելու քաղաքականությունը և՛ Արցախի, և՛Հայաստանի փոխարեն որոշել է այս իշխանությունը, որին, իհարկե, անվերապահորեն աջակցում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հիմա հայտնվել է մի քաղաքական գործիչ, որն ասում է, որ ընտրում է Արցախի ինքնիշխանությունը, իսկ Ալիևի հետ բանակցելու համար էլ ունի սեփական նախապայմանները: Նրան չեն ընդունում, ասում են՝ գնա, կգա Սամվել Բաբայանը և ուղիղ կբանակցի, դե Հարությունյանն էլ, ըստ իրենց, խուսափում է դրանից: Հետաքրքիր է, եթե դժգոհ են նաև Հարությունյանից, ապա ինչու են շարունակում աջակցել: Հավանաբար այլ, ավելի հարմար կամակատար չեն գտել: Իսկ Ռուբեն Վարդանյանը, ով նաև սեփական լուծումներն է առաջարկում ՀՀ իշխանությանը և նրանց կիրթ ու կառուցողական ընկեր Ալիևին, պետք չէ, հավանաբար նաև Արևմուտքին: Տրամաբանական հարց է առաջանում ո՞ւմ է սատարում ՀՀ իշխանությունը և ո՞ւր է տանում հայկական երկու հանրապետությունները:









