ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեկ մերժեց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ իրավապահների՝ 2006-ից 2010 թվականներին, զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին:
Ըստ քրեական
գործի՝
պաշտպանության
նախարար
եղած
ժամանակ
Սեյրան
Օհանյանը
Արարատի
մարզում
գտնվող
նշված
երկու
զորամասերի
տարածքները,
որոնք
հանդիսացել
են
պաշտպանության
նախարարության
սեփականությունը,
օտարել
և
անհամեմատ
էժան
գնով
վաճառել
է։
Ազգային
ժողովում
գլխավոր
դատախազը
հայտարարել
էր,
որ
Գրիգորի
Խաչատուրովը,
հանդիսանալով
մեկ
այլ
զորամասի
հրամանատար,
դրանցից
մեկը
գրավադրել
է
բանկում
և
գումար
ստացել։
Այսօր էլ պարզ դարձավ, որ գնել է 4մլն դրամով և գրավադրել է 18մլն դրամով: Խաչատուրովի
պաշտպան Հակոբ Ենոքյանը ասում է, որ գրավի առարկան տվյալ տարածքը չի եղել, այլ ուղղակի
մաս է կազմել:
Նկատենք, որ խոսքը 12 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է: Բանն այն է, որ Խաչատուրովների ընտանիքն իշխանության համար այնքան էլ հաճելի չէ: Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց դեռ այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր ու հետ կանչվեց Հայսատան, Իգոր Խաչատուրովին բազմիցս հակաիշխանական ցույցերին մասնակցելու համար բերման են ենթարկել, նրան ևս մեղադրանք է առաջադրված: Քննչական կոմիտեն նույնիսկ նրա մեղադրանքը ձևակերպելիս նշել էր, որ հնարավոր է թմրանյութի ազդեցության տակ լինի՝ չունենալով բժշկական հետազոտության ստույգ տվյալներ: Գրիգորի Խաչատուրովին չի ներվում այն, որ նա ստորագրել էր ԳՇ-ի Փաշինյանի հրաժարականը պահանջող տեքստի տակ, և մի քանի անգամ վերահաստատել է իր տեսակետը: Բացի այդ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը հեղինակություն է բանակում և հիմա էլ շարունակում է մեծ հարգանք վայելել սպայական անձնակազմի մոտ: Խաչատուրովը բազմիցս աչքի է ընկել մարտական բարձր որակի ծառայությամբ և շքանշան ստացել նույնիսկ Նիկոլ Փաշինյանից: Այս քրեական վարույթում մեղադրանք է առաջադրված անձնաց, ովքեր բանակում հեղինակություն ունեն և կարող են նաև լուրջ ազդեցություն ունենալ: Իհարկե այս անձինք կանգնած են նաև իշխանության կոկորդին, բայց սա բանակի հեղինակության խնդիր է: Սա ևս այն լավագույն օրինակներից է, որ իշխանությունն է որդեգրել իրավապահ համակարգի նկատմամբ՝ պատժել քրեական վարույթներով, իսկ ձերբակալումն ու կալանք խափանման միջոցը կիրառել որպես պատիժ:
Այսպես արժեզրկում են բանակը և միաժամանկ վրեժ լուծում ըմբոստներից: Ժողովրդական մի ասացվածք կա՝ երբ ցեխ ես շպրտում ուրիշի վրա, այն կարող է նրան չհասնել, բայց ձեռքերդ հաստատ ցեխոտվում են: Եվ հենց ԲԱնակից գողություն անող սպային չեն հարգում, դա դավաճանություն է: Հենց դավաճանի պիտակը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելու համար էլ այն փաթաթել են և դեռ շարունակելու են փաթաթել շատերին:









