Foto

ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ. պաշտոնական

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։