Foto

Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն

Մեծ յոթնյակի (G7) երկրները համաձայնության են եկել Ուկրաինային զենքի մատակարարումներն ավելացնելու հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում։

«Մենք համաձայնության ենք եկել ավելացնելու ՀՕՊ և լրացուցիչ համակարգերի, խափանող սարքերի, ինչպես նաև հեռահար զենքի մատակարարումները», – ասել է նա։

Մակրոնի խոսքով՝ գագաթնաժողովում քննարկումների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է ամերիկյան պաշտպանական արդյունաբերության մոբիլիզացման և նման սարքավորումներ մատակարարելու հնարավորության կարևորությունը։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ G7-ի որոշ անդամներ պնդել են Ուկրաինայում լիցենզավորված զենքի արտադրության կարևորության վրա։