Օլիմպիական խաղերի և Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բռնցքամարտի զարգացմանը Հայաստանում:
«Ուրախ եմ, որ Հայաստանում բռնցքամարտը սկսել են էլ ավելի սիրել ու հասկանալ: Բռնցքամարտը ավելի հետաքրքիր է դարձել Հայաստանում։ Երբ սկսում ենք հասկանալ այդ սպորտի կարևորությունը, նշանակում է՝ առաջ ենք գնացել, զարգացել ենք նաև այդ ուղղությամբ,- գրել է մարզիկը:
Նախորդ տարվա դեկտեմբերին գյումրեցի բռնցքամարտիկը չորրորդ հաղթանակն էր տարել պրոֆեսիոնալ ռինգում: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում ժամանակից շուտ նա հաղթել էր մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազային:









