Foto

Ռուսաստանը կփորձեն պառակտել դավաճանների միջոցով, բայց «վհուկների որս» չի լինի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կփորձեն պառակտել, Արեւմուտքը հույսը կդնի ազգային դավաճանների վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երեքշաբթի Պուտինը «Գոստինի Դվոր»-ում ուղերձ կհղի Դաշնային ժողովին։

«Ակնհայտ է, որ Արեւմուտքը կփորձի սասանել եւ պառակտել մեր հասարակությունը, հույսը դնել ազգային դավաճանների վրա, որոնք բոլոր ժամանակներում, ուզում եմ դա ընդգծել, ունեն նույն քամահրանքի թույնը սեփական Հայրենիքի հանդեպ եւ այդ թույնի վաճառքից աշխատելու ցանկություն։ Այդպես է եղել միշտ»,-ասել է Պուտինը։

Միեւնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ նրանք, ովքեր բռնել են Ռուսաստանին դավաճանելու ճանապարհը, օրենքով պատասխանատվություն կկրեն, բայց «վհուկների որս» չի լինի։ 

«Նա, ով կանգնել է ուղղակի դավաճանության ճանապարհին, ահաբեկչական եւ այլ հանցագործություններ է կատարում, որոնք ուղղված են մեր հասարակության անվտանգության, երկրի տարածքային ամբողջականության դեմ, պատասխանատվություն կկրի օրենքով»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ «իրենք երբեք չեն նմանվի Կիեւի ռեժիմին եւ արեւմտյան էլիտաներին», որոնք, նրա խոսքով, զբաղվում են «վհուկների որսով»։

«Մենք հաշվեհարդար չենք տեսնի նրանցից, ովքեր նահանջել են Հայրենիքից։ Թող դա մնա նրանց խղճի վրա»,-հավելել է Պուտինը։

Աղբյուրը՝ News.am