Foto

Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հակամարտությունը վերածել համաշխարհայինի․ Պուտին (ուղիղ)

Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի լոկալ հակամարտությունը վերածել գլոբալ առճակատման փուլի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Արևմուտքի էլիտաները չեն թաքցնում իրենց նպատակները՝ Ռուսաստանին հասցնել, ինչպես իրենք են ասում, ռազմավարական պարտություն։ Սա ի՞նչ է նշանակում՝ նշանակում է մեկընդմիշտ վերջ տալ մեզ, այսինքն՝ նրանք մտադիր են տեղական հակամարտությունը վերածել գլոբալ առճակատման փուլի», - ասել է Պուտինը՝ Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ հենց այդպես է դա հասկանում Ռուսաստանը և համապատասխան կերպով կարձագանքի դրան։