Foto

Մեկ օրում բացահայտվել է 50 հանցագործության դեպք. Գրանցվել է 13 ավտովթար. Զոհվել է 1, վիրավորվել 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Ոստիկանությունից  հայտնում են, որ  մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կողոպուտի, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ինքնիրավչության ու ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 1-ական դեպք։