Եվրամիությունը Հայաստան է ուղարկել 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն։
Փորձագետների կարծիքով սա մարտահրավեր է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Ակնհայտ է, որ Փաշինյանին ավելի շատ հետաքրիր է ԵՄ օգնությունը, քան ՀԱՊԿ-ի: Սակայն չի կարելի բացառել, որ Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը Հայաստանի համար կարող է լինել շատ բացասական: Պատճառն այն է, որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես թույլ կողմ, որը խախտում է ստատուս քվոն։ Դրա պատճառները և՛ Հայաստանի դիվանագիտական տապալումն է, և՛ Հայաստանի օբյեկտիվ իրավիճակն ու Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում։ Այսպիսով՝ Ռուսաստանի հակազդեցությունը կարող է ուղղվել հենց Հայաստանին, որը կարող է արտահայտվել թե՛ տնտեսական դաշտում, թե՛ քաղաքական, նույնիսկ՝ ռազմական, որովհետև Ռուսաստանը կարող է աչք փակել Ադրբեջանի հետագա հարձակումների վրա և ասել, որ դա այլևս իրեն չի վերաբերում։
Տնտեսական առումով պատիժը կարող է լինել, օրինակ՝
ԵԱՏՄ-ից դուրս թողնելը, ՌԴ-ում աշխատող հայերը չեն ունենա այսօրվա հնարավորունները
և այլն: Բանն այն է, որ ՌԴ-ի հետ համագործակցության
կապերը խզելու փոխարեն իշխանությունը մեզ առաջարկում է բարի դրացիական հարաբերություններ
Թուրքիայի հետ՝ Անիի կամուրջի անհեռանկար գործարկում և այլն: Արդյո՞ք այս գինը ՀՀ քաղաքացիներին ձեռնտու է: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմնան գինը՝ նախապայմանը, Արցախից
հրաժարումն է, որին դեմ չէ վարչապետ Փաշինյանը: Պրոթուրքական քաղաքականություն
վարելու համար Ռուսաստանը կարող է պատժել է Հայաստանին, իսկ դրա գինը, իրապես շատ բարձր
է լինելու:









