Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ-ի գծով գործընկերների աջակցությանն Ուկրաինային։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Այսօրվա հերթական հաղորդագրությունն է. Զելենսկին խոսել է Ալիևի հետ, շնորհակալություն հայտնել օգնության
համար։
Ինչո՞ւ։
Որովհետեւ
Ադրբեջանը
զենք
է
մատակարարում
Ուկրաինա,
ականներ
է
տալիս,
որոնք
արտադրվել
են
ոչ
թե
չգիտեմ
երբ,
այլ
2022թ.։ Մենք աչք ենք փակում
դրա
առջեւ։
Մենք
ստիպված
աչք
ենք
փակում,
մենք
չենք
ցանկանում,
որ
սրացումներ
լինեն։
Մենք
ջանում
ենք
պահել
պարագիծը,
բայց
մենք
պետք
է
պարբերաբար
կոշտ
պատասխանենք։
Ես
հիմա
ասում
եմ
ոչ
միայն
Ադրբեջանի,
այլեւ
Ղազախստանի
հետ
կապված,
մյուս
բոլորի
հետ
կապված,
այլապես
մեզ
կդադարեն
հարգել»,-
նշել
է
Զատուլինը։
Թեմայի վերաբերյալ Vesti.am հարցեր է ուղղել
քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանին:
-
Պարո՛ն Մանասյան, Զատուլինի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Վաղ թե ուշ պիտի նման հայտարարություն լիներ: Ադրբեջանը «Գուամի» կազմակերպության անդամ էր և դրա անդամ-երկիրներից բոլորն էլ Ռուսաստանի հետ որոշակի խնդիրներ ունեն: Դա մի կազմակերպություն է, որ սոցցանցերի խմբերի նման կարող են արթնանալ ժամանակ առ ժամանակ: Այդ երկրների հակամարտ շահերը Ռուսաստանի հետ չեն ավարտվել: Իրավիճակային փաստաթղթերը չեն չեղարկում նրանց վատ մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ:
-
Ուրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկին
Ռուսաստանը Ադրբեջանի հետ դաշնակցային պայմանագիր կնքեց, բայց հիմա վերջինս աջակցում
է Ուկրաինային: ՌԴ-ն էլ սրա մասին չի խոսում և չի դատապարտում նրա քայլերը, բայց
30 տարվա իր դաշնակցին նույնիսկ հայտարարությունների մակարդակով չի պաշտպանում: Ինչո՞ւ:
- Փաստաթղթի ստորագրումը տակտիկական քայլ էր, որ Արդրբեջանի համար մի տեսակ անհարմար լինի Ուկրաինային բացահայտ աջակցելը: Բանն այն է, որ ուկրաինական թնջուկը շատ վտանգավոր է Ռուսատանի համար, ուստի սպասում է այնտեղ որոշակի ստստուս քվոյի հասնելուն, և երբ ձեռքերը մի քիչ կազատվի, ապա կանցնի հարցի լուծմանն այստեղ: Խնդրին իր դիրքից նայեք և ոչ թե մեր՝ չպետք է անի գործողություն, որ այստեղ երկրորդ ճակատ բացվի: Դրա համար որոշ դեպքերում դեռ լռում է, որոշ դեպքերում էլ ասում է՝ օ՜ ի՛մ եղբայր, Էրդողան: Սրանք բոլորը մակերեսն է: Զատուլինի խոսքը պատահական չէ, դա ՌԴ բարձր իշխանությունների խոսքն է, որը զգաստացնում է Բաքվին, սակայն դժվար է ասել, թե Բաքում այն ինչ ձև կընդունի: Միշտ պետք է մտածենք, որ ամեն մի երկիր իր շահն ունի:
-
Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ սպասում եք,
թե երբ է ՌԴ-ն Ուկրաինայի հետ իր հարաբերությունները կարգավորում և վերադառնա տարածաշրջան՝
Ադրբեջանին պատժելու: Չկա արդյո՞ք մտավախություն, որ երբ ՌԴ-ն գա տարածաշրջան և Բաքվից
ստանա իր շահերին համարժեք առաջարկ, ապա կրկին չի հետաձգի հայկական շահի սպասարկումը:
- Այո, սպասում եմ, երբ կավարատի հակամարտությունն ու կգա իրապես պատժելու: Կարծում եմ, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանը կուզենա իր դիրքերն ամրապնդել Արցախում՝ հարավում: Այս պահին փորձում է այդ ամրապնդումն իրականացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմայի շրջանակներում: Ինձ թվում է սա հասկացել են նաև հայկական իշխանությունները և դա իրենց ամենազգուշավոր քայլն է եղել: Չէի ուզի, որ ինձ հասկանան այնպես, ասես չէի ուզի, որ ՌԴ-ն ավելի վճռական լիներ:









