Foto

Հայկական Վաքըֆ գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չկան. Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ հայկական Վաքըֆ գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։

«Տներ են վնասվել: Մենք դա համերաշխորեն կշտկենք»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փայլանը:

Փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում պաշտոնական տվյալներով զոհերի թիվն արդեն գերազանցում է 36 հազարը, վիրավորների թիվը ավելի քան 100 հազար է։