Foto

Առանց սահմանադրական փոփոխությունների՝ Արցախը կարող է հայտնվել աղետալի վիճակում. Դավիթ Բաբայան

Արցախում սահմանադրական փոփոխությունները միանգամայն անհրաժեշտ են, առանց նման փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը .

«Պետք է առանձնացնել նախագահի ինստիտուտը խորհրդարանից, որը 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո փաստացի վերածվել է «սիամական երկվորյակների»։ Սակայն այստեղ շատ կարեւոր է այդ բարեփոխումների ժամկետները։ Շտապողականությունն ու զգացմունքայնությունը շատ վտանգավոր են։ Մեզ ահնրաժեշտ է պատասխանատու, համապարփակ և իմաստուն մոտեցում»։