Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինվորի մահվան գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը դեպքից գրեթե մեկ ամիս անց այսօր՝ փետրվարի 14–ին, հարցաքննվել է։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ հրդեհի հետեւանքով կապիտանը այրվածքներ էր ստացել։ Նա շարունակում է բուժումը Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ երեկ վիրահատվել է։ Կատարվել է դեմքի եւ դաստակների մաշկի փոխպատվաստում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։









