Foto

Ադրբեջանի խոսնակը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ Հայաստանից «տարածքներ» է պահանջել

ընդգծել է, որ Ադրբեջանը խստորեն հետեւում է եռակողմ հայտարարությանը եւ ամբողջությամբ կատարել է դրանով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Այս  փաստաթղթի 6-րդ հատվածից հետեւում է, որ Ադրբեջանը ապահովում է քաղաքացիների եւ ապրանքների երկկողմանի փոխադրման անվտանգությունը եւ Լաչինի ճանապարհով երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Միեւնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանը 2 տարուց ավելի չարաշահում է Լաչինի ճանապարհը՝ ականներ, զինամթերք եւ զինծառայողներ տեղափոխելու, ինչպես նաեւ այստեղ թալանված ադրբեջանական բնական ռեսուրսների արտահանման համար։

Ադրբեջանի Հանրապետության տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման  վայրերում անօրինական տնտեսական գործունեության, ինչպես նաեւ բնական ռեսուրսների շահագործման եւ Լաչինի ճանապարհի չարաշահման դեմ  բողոքի ակցիան Ադրբեջանի քաղաքացիների օրինական իրավունքի իրագործումն է։

Պետք է կատարել ցուցարարների արդարացի պահանջները։ Նա ընդգծել է, որ հայկական կողմի հայտարարությունները Լաչինի ճանապարհը ադրբեջանական կողմից իբր փակելու, հայ բնակչության շրջափակման եւ հումանիտար ճգնաժամի մասին բոլորովին անհիմն են։ Ամեն օր Լաչինի ճանապարհով անցնում են տարբեր տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ խաղաղապահ ուժերի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հայկական շտապօգնության մեքենաներ՝ որպես  հերքում հայկական կողմի անհիմն հայտարարությունների։

Այնպես որ, այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանը դիմում է մանիպուլյացիաների՝ փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը»,- ասել է Գաֆարովան։

Ադրբեջանցի խոսնակը կարող է փորձել համոզել անտեղյակ մարդկանց, բայց դժվար թե Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը նրանց թվում լինի: