Երեկ՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների հատման վայրում՝ Դավիթ Անհաղթի զբոսայգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes Maybach» և Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Արայիկ Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։Բախման հետևանքով «Maybach»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սուրեն Դ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։Պարեկներն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ «Mercedes Maybach»-ի վարորդը եղել է այլ անձ, սակայն վարորդ ներկայացել է Արմեն Գ.-ն։ Այդ տեղեկությունը պարզում են։









