Ժամանակի թելադրանքով, երբ Ռուսաստանն ու Իրանը աշխարհի կողմից ընկալվում են որպես թշնամական երկրներ, Տրանս-Կասպիական երկաթուղային ուղին դարձել է միակ ցամաքային ուղին, որով չինական բեռները տեղափոխվում են Ղազախստան(Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան), Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, այնուհետ ամբողջ Եվրոպա և միջին արևելք։
Այս ճանապարհը ապահովում է համաշխարհային միլիարդավոր դոլլարների հասնող ապրանքաշրջանառությունը։
Եվ այստեղ է, որ Ռուսաստանին և Իրանին հարկավոր է ամեն կերպ խոչընդոտել սա։ Սրա պատճառով այս երկու երկրները դուրս են թողնվում համաշխարհային մեծ փողերի շրջանառությունից։
Ո՞րն է Հայաստանի դերը.
Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ուղիղ կապ ապահովել միմյանց միջև՝ այս ճանապարհի հիմնական կտորը մոնոպոլիզացնելով։ Նպատակ ունեն այս ուղուց դուրս թողնել Վրաստանի բարդ ճանապարհները, իսկ Հայաստանից խլել չհսկվող միջանցք, օգտագործել որպես տարանցիկ երկիր, սակայն դուրս թողնելով Հայաստանին այս խաղում դերակատարումից։
Այստեղ կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ մեզ համար լավագույն լուծումները և պատրաստ լինել գեոպոլիտիկ գլոբալ այս փոփոխություններին։
1.Ռուսատանն ու Իրանը մոտ ապագայում միանշանակ չեն վերականգնի իրենց դիրքերը։
2.Այս ուղին միակ ցամաքայինն ու ամենաքիչ խնդրահարույցն է։
3. Այս ուղին կենսական նշանակություն ունի ամբողջ Եվրոմիության, Թուրքիայի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և հզորագույնս Չինաստանի համար։ Կոպիտ դեմ դուրս գալով, ձեռք ենք բերում այս բոլորի թշնամանքը։
4. Բռնելով այս ճանապարհի կողմը մենք լարվում ենք Ռուսաստանի, Իրանի և Աֆղանստանի հետ
5. Միջանցք տրամադրելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, մնում է միայն խելացի լուծումներ գտնել և այս ամենի մեջ չկորցնել և չկորել։
6. Ոչ մի կերպ չմասնակցելով այս ամենին, դուրս ենք մնալու համաշխարհային տնտեսությունից՝ ոչ արտադրություն, ոչ տրանզիտ։ Հետևաբար նաև ժամանակի ընթացքում թուլանալու, մաշվելու և ինչն ամենավտանգավորն է՝ աշխարհի քարտեզից վերանալու վտանգը կախված է մնալու գլխներիս։